ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՉԹՈՂՆԵԼ
ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆ
19-09-2007 15:41:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի
թեկնածու հանրապետական Միտտ Ռոմնին գրավոր պահանջել է, որպեսզի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանի առաջնորդ Մահմուդ
Ահմադինեժադին արգելի ելույթ ունենալ ՄԱԿ-ի ամբիոնից: Ռոմնին
սպառնացել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կվերանայի իր ֆինանսական
աջակցությունը ՄԱԿ-ին: Ազդեցիկ հանրապետականը ենթադրում է նաեւ, որ
եթե Ահմադինեժադը ժամանի ՄԱԿ, ապա նա պետք է ձերբակալվի իր
վարչակազմի բազմաթիվ հանցագործությունների համար:
Ահմադինեժադի ելույթը ծրագրված է սեպտեմբերի 25-ին: Այդ նույն
օրը, ըստ ավանդույթի, ելույթ կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը
որպես ընդունող երկրի ղեկավար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ռոմնիի վերջնագիրը,
հիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, համապատասխան որի, Գլխավոր
վեհաժողովի բոլոր լիագումար նիստերը բաց են ՄԱԿ-ի անդամ երկրների
առաջնորդների ելույթների համար: «Իրենք պետություններն են իրավասու
միայն որոշելու, թե ով է իրենց ներկայացնելու Կազմակերպությունում:
Դա գլխավոր քարտուղարի գործը չէ»,- հայտարարել է Պան Գի Մունը: