ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ<br /> ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄՈՏ 12 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ<br />


ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄՈՏ 12 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 09-07-2007 15:55:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի առաջին կիսամյակում Երեւանի շինարարության եւ բարեկարգման բնագավառում իրականացվել են 4 մլրդ 249 մլն դրամի (մոտ 12 մլն ԱՄՆ դոլար) աշխատանքներ: Ինչպես հուլիսի 9-ի ասուլիսում հայտնեց քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը, արդեն ավարտվել են երրորդ աստիճանի վթարայնության 3 շենքերի ամրացման աշխատանքները, իսկ մինչեւ տարեվերջ կամրացվեն եւս 5 վթարային շենքեր: Ըստ Ֆ.Բասենցյանի, այս ժամանակատվածում իրականացվել են 22 փողոցների արտաքին լուսավորության ցանցերի հիմնանորոգման, Սեբաստիա փողոցի կապիտալ վերանորոգման, 315 հազ. քմ ասֆալտապատման, ինչպես նաեւ Աջափնյակ համայնքի ոռոգման նոր ցանցի կառուցման աշխատանքները: Նրա խոսքերով, մայրաքաղաքում մինչեւ տարեվերջ կիրականացվի եւս 105 հազ. քմ ասֆալտապատման, 4 փողոցների կապիտալ նորոգման, 5 ստորգետնյա եւ վերգետնյա անցումների կառուցման, ինչպես նաեւ «Լամբադա» կամուրջի վերանորոգման աշխատանքներ: Նշվեց նաեւ, որ սեպտեմբերին նախատեսվում է ավարտել Հանրապետության հրապարակի շատրվանների վերանորոգումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play