ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 3-ին ՀՀ
Կենտրոնական բանկի խորհուրդը նախնական հավանություն է տվել
Հայաստանում «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲ ընկերության կողմից բանկային
գործունեության լիցենզավորմանը:
Ըստ ՀՀ ԿԲ Մամուլի ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին
տրամադրած հաղորդագրության, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ հիմնադրելու
միջնորդությամբ Կենտրոնական բանկին են դիմել վերջինիս երեք
հիմնադիրները. գերմանական «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական
ընկերությունը (ProKredit Holding AG) եւ «Զարգացման Բանկը»
(KfW-Kreditenschaft fur Wiederaufbau), ինչպես նաեւ` Զարգացման եւ
վերակառուցման եվրոպական բանկը (EBRD):