ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ ԲԱՆԿ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ ԲԱՆԿ

  • 03-07-2007 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նախնական հավանություն է տվել Հայաստանում «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲ ընկերության կողմից բանկային գործունեության լիցենզավորմանը: Ըստ ՀՀ ԿԲ Մամուլի ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ հիմնադրելու միջնորդությամբ Կենտրոնական բանկին են դիմել վերջինիս երեք հիմնադիրները. գերմանական «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական ընկերությունը (ProKredit Holding AG) եւ «Զարգացման Բանկը» (KfW-Kreditenschaft fur Wiederaufbau), ինչպես նաեւ` Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը (EBRD):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play