ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱ<br /> ԱՎԱՆԴԱԿԱՆ»<br />


ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱ
ԱՎԱՆԴԱԿԱՆ»

  • 21-06-2007 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջերմուկում հունիսի 24-ից հուլիսի 3-ը կանցկացվի շախմատի միջազգային պատանեկան 2-րդ մրցաշարը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի շախմատի հանրապետական ակադեմիան է: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ակադեսիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Ըստ նրա, նախատեսվում է մրցաշարը դարձնել ավանդական, Հայաստանի պատանի շախմատիստների համար հնարավորություն ստեղծել շփվելու տարբեր երկրների շախմատային դպրոցների ներկայացուցիչների հետ, հարստացնել մրցափորձը: «Առողջարանային քաղաքներում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման բազմաթիվ օրինակներ կան: Ուզում ենք, որ Ջերմուկը նույնպես շախմատի շնորհիվ ճանաչում ստանա աշխարհում»,- ասաց Ս.Լպուտյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play