Համաշխարհային բանկը 2012-2013թթ. Հայաստանին կտրամադրի 200 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն


Համաշխարհային բանկը 2012-2013թթ. Հայաստանին կտրամադրի 200 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն

  • 07-07-2011 19:16:02   | Հայաստան  |  Տնտեսություն
Հուլիսի 6-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից ներկայացվել է Հայաստանի հետ 2009-2013թթ.«Երկրի •ործընկերության ռազմավարության ընթացիկ զեկույցը», որի համաձայն, այդ տարիներին Հայաստանը կստանա 200 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարվեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ Համաշխարհային բանկի երեւանյան •րասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի համատեղ ասուլիսում: Նշվեց, որ «Երկրի •ործընկերության ռազմավարությունը» պատրաստվել է •լոբալ տնտեսական ճ•նաժամի համատեքստում: Ռազմավարության հիմնական ուղղություններն են բնակչության խոցելիության մեղմումը եւ միջնաժամկետ մրցունակության ամրապնդումը` տնտեսության հետճ•նաժամային վերական•նման եւ աճի նպատակով: 200 միլիոն դոլարի նոր ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է նպաստել տնտեսական աճի պահպանմանն ու խոցելի խմբերի կարիքները հո•ալուն: Միջոցների մեծ մասը ուղղվելու է հիմնական սոցիալական ծառայությունների զար•ացմանը եւ ենթակառուցվածքային ծրա•րերին: Նախատեսվում է, որ առաջարկվող վարկային փաթեթն առավել կխորացնի ՀԲ-ի մասնակցությունն աղքատության կրճատման •ործողություններում՝ միաժամանակ ապահովելով հիմքեր մրցունակության եւ տնտեսական աճի աղբյուրների դիվերսիֆիկացման համար: Այդ առումով, «Զար•ացման քաղաքականության •ործառնության ամենամյա շարքը» միտված կլինի հարկաբյուջետային կառավարման, աղքատության կրճատմանն ուղղված բյուջետային հատկացումների, սոցիալական պաշտպանության քաղաքականության, ինչպես նաեւ •ործարար միջավայրի բարելավմանը եւ մրցակցային դաշտի բարեփոխումներին: Պետական ֆինանսների կառավարման եւ եկամուտների վարչարարության ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումները կմեծացնեն պետական ֆինանսների եւ հարկային վարչարարության արդյունավետությունը եւ թափանցիկությունը: Սպասվում է, որ •յուղերի զար•ացմանը, կենսական նշանակության ճանապարհների եւ ոռո•ման համակար•երի վերական•նմանն ուղղված ներդրումների շարունակումը կմեծացնի •յուղացիական տնտեսությունների արտադրողականությունը, կընդլայնի •յուղատնտեսության մասնաբաժինը տնտեսական աճում եւ կստեղծի աշխատատեղեր •յուղական բնակչության համար: Առողջապահության ոլորտում ՀԲ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացմանը` ուշադրություն դարձնելով մահացության պատճառների ավելի քան 90%-ը կազմող ոչ տարափոխիկ հիվանդությունների հետ կապված խնդիրներին: Համայնքային ջրամատակարարման եւ ջրհեռացման հաջորդ ծրա•րի շրջանակներում կշարունակվի առկա ենթակառուցվածքների վերական•նումը: Այն թույլ կտա նվազեցնել չհաշվառվող ջրի հսկայական ծավալները (այս խնդիրը կարող է վտան•ել ջրամատակարար սուբյեկտների ֆինանսական կենսունակությունը): Նշվեց նաեւ, որ ՀԲ-ի խմբի վարկային ծրա•իրը կամրապնդվի խորհրդատվական ու վերլուծական ծառայություններով. դրանց առանցքում կլինեն պարտքային եւ հարկաբյուջետային կոնսոլիդացիան, աղքատության նվազեցումը, սոցիալական պաշտպանությունը եւ ֆինանսական հատվածի կայունությունը, որոնք առնչվում են «Երկրի •ործընկերության ռազմավարությամբ» նախանշված երկու ռազմավարական ուղղություններին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն