ԱՊՐԻԼԻՑ «EURONEWS» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ<br />


ԱՊՐԻԼԻՑ «EURONEWS» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ

  • 31-01-2007 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ՀՀ պետբյուջեով զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 250 մլն դրամ (մոտ 694 հազ. ԱՄՆ դոլար), որն օգտագործվելու է միջազգային մակարդակով Հայաստանի զբոսաշրության խթանման համար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Նրա խոսքերով, այս տարի կշարունակվի CNN հեռուստաալիքով Հայաստանի մասին երկու տեսահոլովակների հեռարձակումը, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) եւ հայ տուրօպերատորների մասնակցությունը: Ըստ փոխնախարարի, նախատեսվում է նաեւ շարունակել Ծաղկաձորում այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի իրականացումը: Ըստ նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, ապրիլից կսկսվի Հայաստանի մասին տեսահոլովակների հեռարձակումը «Euronews» հեռուստաալիքով: Նրա խոսքերով, հայաստանյան զբոսաշրջային մասնավոր ընկերություններն առայժմ պետության կողմից չեն ֆինանսավորվում: «Պետբյուջեից ստացված սահմանափակ միջոցները հիմնականում ուղղում ենք Հայաստանի նկարագրի ձեւավորմանը, որը ձեռնտու է նաեւ տուրինդուստրիայի մասնավոր հատվածի համար. պետությունն իր վրա է վերցրել Հայաստանը որպես զբոսաշրջության համար գրավիչ վայր միջազգային շուկայում ներկայացնելու, գովազդելու խնդիրը»,- նշեց Մ.Ապրեսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play