ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀՈՂԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀՈՂԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 24-01-2007 19:41:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետության բոլոր համայնքների վարչական տարածքներում եւ դրանցից դուրս արդեն ավարտվել են հողերի սկզբնական հաշվառման աշխատանքները, որոնց ընթացքում ճշգրտվել է համայնքների հողային ֆոնդի առկայությունը` ըստ նպատակային նշանակության, սեփականության սուբյեկտների եւ հողատեսքերի: Կառավարության հաստատմանն է ներկայացվել հանրապետության նոր պահանջներով կազմված հողային հաշվեկշիռը: Վարչապետին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հունվարի 23-ին ներկայացրած հաշվետվության համաձայն, 2006թ.-ին ամբողջությամբ ավարտվել են աշխատանքները գեոդեզիայի ոլորտում, որի արդյունքում ՀՀ տարածքում ստեղծվել եւ ներդրվել է WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում պլանային գեոդեզիական նոր ցանցը: 2006թ.- շարունակվել են գույքահարկի հարկման բազաների համալրման աշխատանքները, գնահատվել է շուրջ 71900 շենք եւ շինություն: Ըստ կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի, 2006թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ փոփոխվել է անշարժ գույքի շուկայի ակտիվության աշխարհագրությունը` տարեցտարի Երեւանի համեմատությամբ առավել մեծ քանակով անշարժ գույքի գործարքներ են արձանագրվում մարզերում: Ավարտվել են Հայաստանի 916 համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ինչպես նաեւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքները, կառավարություն է ներկայացվել 74 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play