ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ<br /> ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ<br /> ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ<br />


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

  • 16-01-2007 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 16-ի դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց Ազգային Ժողովի 30 պատգամավորների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը: Վիճարկվում էր «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում ամրագրված դրույթի սահմանադրականության հարցը: Նույն օրը հրապարակված վճռի համաձայն, ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այն դրույթը, համաձայն որի հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն: Միաժամանակ, ՍԴ-ն սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող եւ անվավեր ճանաչեց նույն նախադասությունում ամրագրված դրույթը, ըստ որի սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play