ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՀՀ-ՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ 77,6%-Ը<br /> ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ<br />


ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՀՀ-ՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ 77,6%-Ը
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

  • 11-12-2006 17:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ մանրածախ առեւտրի շրջանառությունում մեծ տեսակարար կշիռ է ունեցել խանութներում եւ սպառողական ապրանքների շուկաներում իրականացվող առեւտուրը` 77,6% (471 մլրդ 385,1 մլն դրամ, կամ ավելի քան 1 մլրդ 108 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառողական ապրանքների շուկաներում 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 170 մլրդ 222,6 մլն դրամ: Հանրապետության սպառողական ապրանքների շուկաները հիմնականում մասնագիտացված են ոչ պարենային ապրանքների վաճառքով, որի տեսակարար կշիռը սպառողական ապրանքների շուկաների առեւտրի շրջանառությունում 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 83,1%: 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին 2005թ.-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ հանրապետության սպառողական ապրանքների շուկաների առեւտրի շրջանառությունում գրանցվել է Երեւան քաղաքի շուկաների առեւտրի շրջանառության տեսակարար կշռի աճ 1%-ով: 2006թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ապրանքային պաշարները մանրածախ առեւտրի օբյեկտներում կազմել են 62 մլրդ 132,9 մլն դրամ, իսկ ապահովվածությունըՆ 60 օր: 2006թ.-ի հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առեւտրի շրջանառությունը կազմել է 17 մլրդ 555,9 մլն դրամ, կամ մանրածախ առեւտրի շրջանառության 2,9%-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play