ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 5045
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔ
30-11-2006 14:49:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2006թ.-ի
առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է 5045 արտակարգ իրավիճակի
դեպք, որոնցից 3647-ը (72,3%)` տեխնածին, 201-ը (4%)` տարերային ,
1197-ը(23,7%)` սոցիալ-կենցաղային բնույթի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման
նախարարության Փրկարար ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում
արտակարգ իրավիճակների հետեւանքով զոհվել է 348, տուժել` 2801
մարդ: Տեխնածին աղետներին զոհ է գնացել 268, սոցիալ-կենցաղային
արտակարգ իրավիճակներին` 78, տարերայիններին` 2 մարդ: 2005թ.-ի
նույն ժամանակահատվածի համեմատությամբ 51-ով աճել է զոհերի,
526-ով` տուժածների թիվը:
2003-2005թթ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս
տարվա հունվար-սեպտեմբերին 66%-ով աճել է տեխնածին արտակարգ
իրավիճակների թիվը, իսկ սոցիալ-կենցաղայինը` 70%-ով:
Հանրապետությունnւմ գրանցված արտակարգ իրավիճակների գերակշռող մասը
կազմում են հրդեհները (41,8%), ճանապարհատրանսպորտային պատահարները
(21,7%) եւ թունավորումները (22,3%):