ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 2007-09 ԹԹ.-ԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ<br /> ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 2007-09 ԹԹ.-ԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 01-11-2006 17:47:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Բուլղարիայի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանասովը նոյեմբերի 1-ին ստորագրել են երկու հանրապետությունների կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառում 2007-2009 թվականների համագործակցության ծրագիր: Ծրագրով նախատեսվում է տեղեկատվության փոխանակում եւ գործնական ծրագրերի իրականացում: Կրթության ոլորտում դրանք կընդգրկեն միջնակարգ եւ բարձրագույն կրթական մակարդակները: Ընդ որում, նախատեսվում են փոխանակման ծրագրեր եւ սովորողների, եւ մասնագետների շրջանում: Գիտության ոլորտում նախատեսվում է ուղղակի կապերի հաստատում գիտահետազոտական ինստիտուտների միջեւ: Ըստ ՀՀ ԿԳՆ-ի լրատվական ծառայության հաղորդագրության, ծրագրում հատուկ տեղ է հատկացվում երկու երկրների համալսարաններում բուլղարերեն եւ հայերեն լեզուների ու մշակութային այլ առարկաների դասավանդմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play