ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՃԱՌ Է ԱՍԵԼ<br />


ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՃԱՌ Է ԱՍԵԼ

  • 26-09-2006 17:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան կարգավորման գործում շատ բարդ է ճեղքման հասնել այն պայմաններում, երբ Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից եւ ապակառուցողական մոտեցում գրավում հակամարտության լուծման մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում: Է.Մամեդյարովը նաեւ մտահոգություն է արտահայտել այն առնչությամբ, որ Հայաստանը իբր «հիմնվելով միտումնավոր աղավաղված պատմական տվյալների վրա, ցանկացած մատչելի ուղիներով քարոզում է Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգը, որ ստեղծվել է բնիկ ադրբեջանական հողերի վրա»: Նախարարը կոչ է արել Հայաստանին կատարել ՄԱԿ ԱԽ-ի եւ ԵԱՀԿ հակամարտությանն առնչվող բանաձեւերը, որ պահանջում են հայկական ուժերի անվերապահ դուրսբերումը գրավյալ հողերից եւ ադրբեջանցի փախստականների վերադարձն այնտեղ, եւ այդպիսի, համընդհանուր ընդունված փուլային մոտեցումը նախադրյալներ կստեղծեր հետագայում երկու համայնքների մասնակցությամբ որոշելու Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման կարգավիճակը Ադրբեջանի շրջանակում: Այդ դեպքում Է.Մամեդյարովը արտոնել է Հայաստանին միանալ տարածաշրջանային տնտեսական նախագծերին, ինչը դրականորեն կանդրադառնար ողջ տարածաշրջանի զարգացմանը եւ կհանգեցներ փոխադարձ վստահության ամրապնդման:
Նոյյան տապան  -   Միջազգային