ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Է<br /> ԴԻՄԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Է
ԴԻՄԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

  • 30-08-2006 19:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի խմբագիրների միավորումը կոչ է անում երկրի իշխանություններին դադարեցնել ճնշումը ԶԼՄ-ների նկատմամբ: «Վերջին ժամանակներս կրկին բարդացել է լրագրողների իրավունքների հետ կապված իրադրությունը: Պետական պաշտոնյաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով թերթերի աշխատակիցների նկատմամբ բազմաքանակ դատերը վկայում են լարվածության մասին այդ ոլորտում»,- հայտարարել է Ադրբեջանի խմբագիրների միավորման անդամ Արիֆ Ալիեւը լրագրողների խնդիրներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ: Ա.Ալիեւն ասել է, որ երկրում իրականացվում է «ճնշման քաղաքականություն լրագրողների հանդեպ, ծավալվում բարոյական շանտաժի արշավ»,- հաղորդում է «ԻՆտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play