ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ՅՈՒՐՈՎԻ ԴԱՐՁԵԼ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ<br />


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ՅՈՒՐՈՎԻ ԴԱՐՁԵԼ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

  • 11-05-2006 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ, մայիսի 11-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ծավալված ջերմ զրույցի ընթացքում ծովագնացները ներկայացրել են նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ դրանք ընթանում են նախատեսված ծրագրին համապատասխան: Նախարար Օսկանյանը հավաստիացրել է, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու նավարկության ընթացքում ծագող խնդիրների լուծմանը: Նա բարձր է գնահատել այդ արտասովոր նավարկության դերը եւ անձնակազմի խիզախությունն ու վճռականությունը` նշելով, որ դրանով «Կիլիկիան» յուրովի դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Վարդան Օսկանյանը նավաստիներին հաջողություն է մաղթել նավարկության վերջին փուլում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play