ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ<br /> ԿԶԲԱՂԵՑՆԻ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ՏՆՕՐԵՆ, ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ<br /> ԳԵՎՈՐԳՅԱՆԸ<br />


ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ
ԿԶԲԱՂԵՑՆԻ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ՏՆՕՐԵՆ, ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ
ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

  • 06-02-2006 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկա երկու օրերին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի «Հայֆիլմ» կինոստուդիայի երկարամյա տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գեւորգյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Գեւորգ Գեւորգյանը, փետրվարի 6-ին ինքն այդ կապակցությամբ հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նշենք, որ մշակույթի նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը Գ. Գեւորգյանին արվել է «Օրինաց երկիր» կուսակցության վարչության որոշման համաձայն: Որոշումը կայացնելիս «Օրինաց երկիր»-ը հաշվի է առել նաեւ մի խումբ անվանի արվեստագետների նամակը, ըստ որի, պարտադիր չէ, որ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը լինի կուսակցական:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play