ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

  • 23-05-2005 15:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գրողների միության 14-րդ համագումարը մայիսի 21-ին բաց քվեարկությամբ 294 «կողմ» եւ 1 «դեմ» ձայներով միության նախագահ վերընտրեց Լեւոն Անանյանին: Գրողների միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն Լ. Անանյանի թեկնածությունը: Միության անդամները նշեցին, որ բարձր են գնահատում Լեւոն Անանյանի աշխատանքը, թեկուզ այս չորս տարիների ընթացքում նա ունեցել է նաեւ թերացումներ: Մեծամասնությունն էլ ընդգծեցին, որ ժամանակն է, որպեսզի Լ. Անանյանը խոսի գրական պրոցեսից, քանի որ կազմակերպչական աշխատանքով գրականություն չի ստեղծվում: ՀԳՄ վերընտրված նախագահը նշեց, որ կուզենար մրցակցություն լիներ. «Եթե որեւէ մեկն իր ծրագիրը ներկայացներ, ապա իմ ձայնը նրան կտայի»: Ըստ նրա, բոլոր հնարավոր թեկնածուները, որոնք մտադիր էին առաջադրվել, չցանկացան մտնել այդ մրցակցության մեջ, քանի որ վստահ չէին, որ գրողական համայնքը կպաշտպաներ իրենց: Համագումարում կայացան նաեւ ՀԳՄ վարչության ընտրություններ, ինչպես նաեւ ընդունվեց ՀԳՄ վերամշակված կանոնադրությունը, որի համաձայն, այսուհետ ՀԳՄ նախագահի ընտրությունները կանցկացվեն 5 տարին մեկ` 4-ի փոխարեն: Մինչ Գրողների միության նախագահի եւ վարչության կազմի ընտրությունները գրողները հանդես եկան հայ գրականության արդի վիճակին վերաբերող ելույթներով ու զեկուցումներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play