ԲՈՒՇԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ՓԱՍՏԸ<br />
AM RU EN WA FR

ԲՈՒՇԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ՓԱՍՏԸ

04-05-2005 19:09 Լաոս Միջազգային
ՌԻԳԱ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան չորեքշաբթի նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից, ուր նա ճանաչում է Խորհրդային Միության կողմից Արեւելյան Եվրոպայի երկրների օկուպացման փաստը,- հայտնել են Լատվիայի նախագահի մամլո ծառայությունում: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Արեւմտյան Եվրոպայի համար նշանակում էր ազատագրում: Իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի երկրների համար դա նշանակում էր օկուպացում եւ կոմունիզմի արմատավորում: Հասկանալով պատմական իրադրության բարդությունը, ԱՄՆ-ի նախագահը հարգում է մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու Լատվիայի նախագահի որոշումը»,- ասվում է նամակում:
Նոյյան տապան   |   Միջազգային

 

 

Կարդացել են 14 անգամ