«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է<br /> «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br />


«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է
«ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

  • 04-04-2005 17:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ավետիք Իսահակյան» մշակութային կենտրոնը, որի ղեկավարն է Վարպետի թոռը` իսահակյանագետ Ավիկ Իսահակյանը: Միության շնորհանդեսին, որ կայացավ ապրիլի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Օրինաց երկիր»-ի պատասխանատուները հայտարարեցին, որ նորաստեղծ միությունը զբաղվելու է երկրում կուտակված մշակութային հիմնախնդիրներով, աջակցելու է մարզերի մշակութային կենտրոնների զարգացմանը, համագործակցելու է Թեքեյան մշակութային միության եւ Համազգային հայ կրթական ու մշակութային միության հայաստանյան գրասենյակի հետ, կազմակերպելու է հանդիպումներ ու միջոցառումներ: «Տեւական շրջան է ինչ կուսակցության ներսում գործում էր այս միությունը, եւ որոշվեց այս շնորհանդեսով պաշտոնապես հայտարարել նրա գոյությունը: Նորաստեղծ միությունը լուծելու է երկրում կուտակված տարաբնույթ մշակութային խնդիրները»,- ընդգծեց «ՕԵ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play