ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԸ ՔՎԵԲԵԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ<br /> ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ<br />


ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԸ ՔՎԵԲԵԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ
ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

  • 28-02-2005 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն ու Հայաստանի Նկարիչների միությունը հայտարարել են քանդակագործների մրցույթ Կոմիտասի բրոնզաձույլ կիսանդրին պատրաստելու համար: Մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքը մինչեւ ապրիլի վերջը պետք է տեղադրվի Կանադայի Քվեբեկ քաղաքի հանրային զբոսայգում: Մեծն Կոմիտասի կիսանդրին Քվեբեկի հանրային զբոսայգում տեղադրելու խնդրանքով քաղաքային իշխանություններին է դիմել Մոնրեալի հայ համայնքը եւ համաձայնություն է ստացել: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության տնօրեն Լիլիթ Գալստյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նաեւ, որ մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքը կարժանանա 5 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգեւի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play