ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 12-04-2004 19:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատային ֆեդերացիան (ՀՇՖ) որոշում է ընդունել նոյեմբերի 18-30-ը Երեւանում Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անցկացնելու մասին` ի նշանավորումն աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 75-ամյակի: ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՇՖ-ի մամլո ծառայությունից, հուշամրցաշարի ծրագրի մեջ մտնում են միջազգային բաց (օփեն) մրցաշարը` 35 հազ. ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով, եւ Եվրոպայի արագ շախմատի պաշտոնական առաջնությունը` 10 100 եվրո հիմնադրամով:
Նոյյան տապան  -   Սպորտ