ԿԱՅԱՑԱՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻ ԵՐԿՈՒ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ <br />


ԿԱՅԱՑԱՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻ ԵՐԿՈՒ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

  • 09-04-2004 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 9-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Ազգային առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի երկու հանդիպումներ: «Միկա» - «Կիլիկիա» հանդիպման 30-րդ րոպեին «Միկայի» ֆուտբոլիստ Վարդան Բիչախչյանը խփեց միակ գոլը, դրանով ապահովելով իր թիմի հաղթանակը: «Կոտայք» - «Դինամո-Զենիթ» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման 16-րդ րոպեին առաջին գոլը խփեց «Դինամո-Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Վարդանյանը: Իսկ խաղի 89-րդ րոպեին «Կոտայքի» ֆուտբոլիստ Արման Մինասյանը հաշիվը հավասարեցրեց:
Նոյյան տապան  -   Սպորտ