Դեսպան Առաքելյանի հանդիպումը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ


Դեսպան Առաքելյանի հանդիպումը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ

  • 20-08-2012 16:06:37   | Իրան  |  Բարեգործություն

ԻԻՀ-ում ՀՀ Գրիգոր Առաքելյանը Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգապետին հասցեագրված Սյունիքի ու Տավուշի մարզպետների ցավակցական ուղերձները եւ նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երեւանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք: Նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության եւ հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարեւոր եւ արժեքավոր են: Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետեւանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թվականին իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արեւելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300.000-ը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նահանգապետը նաեւ հայտնել է, որ ներկայումս 74 հազար հոգի բնակեցվել Է վրանային ճամբարներում եւ արդեն մեկնարկել են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված մշտական բնակարանների շինարարական աշխատանքները:
Նոյյան տապան  -   Բարեգործություն