Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին


Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին

  • 28-12-2012 16:06:29   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկներն, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես Բունիաթյանին և նրա զարմիկին`4-ամյա  Հակոբին, ում փոխանցվել է նամակում նշված հեծանիվը, իսկ Հովհաննեսին`խոստացված համակարգիչը: Իրականություն են  դարձել նաև իննամյա Էրիկայի և չորսամյա Ալեքսի երազանքները: Նրանց համապատասխանաբար հանձնվել են անվավոր չմուշկներ և ավտոմեքենաների հավաքածու: Իսկ Ալավերդյան քույրերը`Մարինան ու Նատալին Ձմեռ պապին ուղղված և  Երևանի քաղաքապետին հասցեագրված իրենց նամակում խնդրել էին խոհանոցային սպասք, նկարչական պարագաներ  ու տիկնիկներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  իրականություն է դարձել նաև քույրիկների երազանքը: Երևանցի փոքրիկներին այցելած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նաև հաճելի ժամանց են ապահովել երեխաներին և այլ հաճելի անակնկալներ մատուցել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն