Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն


Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն

  • 30-01-2013 10:18:43   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի և ամերիկահայ Էլվիս Մադաթյանի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին Գյումրու ծայրամասային` իշխանությունների կողմից աչքաթող արված և համեմատաբար աղքատ ըտանիքներով բնակեցված «Բուլվարային» թաղամաս:
Նոյյան տապան  -   Բարեգործություն