Ավտոմեքենան հայտնվել է ջրանցքում, վարորդը՝ հիվանդանոցում


Ավտոմեքենան հայտնվել է ջրանցքում, վարորդը՝ հիվանդանոցում

  • 03-06-2013 11:49:22   | Գեղարքունինքի մարզ  |  Բարեգործություն

 
Հունիսի 2-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Սիսավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 14 ՏՍ 024 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արտաշատի ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ, 1965 թ. ծնված Ա. Խաչատրյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի, այնուհետև` «Էրեբունի»  բժշկական կենտրոն: 
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն