Տեղի ունեցավ նիստ` նվիրված ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 90-ամյակին


Տեղի ունեցավ նիստ` նվիրված ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 90-ամյակին

  • 20-09-2013 18:04:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 90-ամյակին: Նիստին ներկա  էին  ԳԱԱ Նախագահության անդամներ, ակադեմիայի անդամներ, հասարակական գործիչներ, Ֆ.Սարգսյանի գործընկերները:
Հաշվողական տեխնիկայի և կառավարման ավտոմատացված համակարգերի բնագավառի խոշոր գիտնականի, ականավոր պետական գործչի և գիտության կազմակերպչի, ԳԱԱ նախկին նախագահի մասին հիշողություններով հանդես եկան ակադեմիկոսներ Ռ.Մարտիրոսյանը, Ռ.Աթոյանը, Ս.Համբարձումյանը, Վ.Զաքարյանը, թղթակից անդամ Ն.Հովհաննիսյանը, Ֆ.Սարգսյանի գործընկերներ Խ.Դրամփյանը և Մ.Մուրադյանը: Նրանք նշեցին Ֆ.Սարգսյանի մեծ ավանդը Հայաստանի տնտեսության կառուցվածքի կատարելագործման, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության նորագույն բնագավառների ստեղծման և զարգացման գործում, նրա մեծ  աշխատանքը Ակադեմիայի գիտական գործունեության կազմակերպման, գիտական ներուժի պահպանման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև  նրա ավանդը հանրապետության բարձրագույն կրթության զարգացման գործում: Ելույթ ունեցողները նշեցին նաև այն բարձր մարդկային հատկանիշները , որոնք բնորոշ էին Ֆ.Սարգսյանին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ