ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանի կատարած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Ա. Ժ. Խաչատրյան


ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանի կատարած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Ա. Ժ. Խաչատրյան

  • 08-10-2013 17:56:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ազատված մոռացվածները կամ մոռացված ազատվածները
 
 
Երեկ` 07.10.2013,  “Կենտրոն” հեռուստաալիքին իր տված հարցազրույցում ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոս: Ասվածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի կողմից արձակված հրամաններից մեկը, որը 34 դասախոսների ազատման վերաբերյալ է: Ինչով է պայմանավորված հայտնի լրատվամիջոցին պարոն Ավետիսյանի կողմից, մեղմ ասած, իրականությունը չարտահայտող տեղեկատվության տրամադրումը, մնում է միայն գուշակել: Ընթերցողին պարզապես առաջարկում եմ ծանոթանալ ռեկտոր Ա. Ավետիսյանի հետևյալ հրամանի հետ.   
 
 
 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)
                     
__________________________________________________________________________________________
ք. Երևան                                ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 06-03-540/ԿԲ                         «  29      08    2013 թ.
ՀՊՃՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐԱ-ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 րդ հոդվածի 2 րդ մասով և հիմք ընդունելով ծանուցումները`
 
Հրամայում եմ`
 
1. ՀՊՃՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ աշխատակիցներին ս.թ. օգոստոսի 31-ից ազատել աշխատանքից` համաձայն հավելվածի:
2. Հաշվապահությանը` կատարել վերջնահաշվարկ:
 
 
ՌԵԿՏՈՐ                                                                   Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
Հավելված
ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 06-03-540/կբ հրամանի
 
ԱԱՀ Պաշտոն Ամբիոն
1. Դավթյան Մելանյա Խաչատուրի դասատու Պատմության և քաղաքագիտության բաժին
2. Գևորգյան Աղասի Թորգոմի դոցենտ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին
3. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի դասախոս Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին
4. Ասատրյան Օֆիկ Սամվելի դասատու Հայոց լեզվի և գրականության բաժին
5. Կույումջյան Սիրարփի Գրիգորի դասախոս Ռուսաց և օտար լեզուների բաժին
6. Վարդանյան Բելլա Անդրեյի դասախոս Ռուսաց և օտար լեզուների բաժին
7. Սահակյան Արամ Արտավազդի դոցենտ Ֆիզիկայի ամբիոն
8. Քարամյան Շամիրամ Տոնականի դասախոս Բնապահպանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
9. Սարգսյան Կառլեն Հարությունի պրոֆեսոր Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաների և սարքավորումների ամբիոն
10. Նազարյան Էռնեստ Աղաջանի դոցենտ Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոն
11. Ստեփանյան Արման Գրիգորի ասիստենտ Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1 ամբիոն
12. Վիրաբյան Ռոլֆ Մենթորի դասախոս Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1 ամբիոն
13. Բաղրամյան Գարեգին Քաջիկի ասիստենտ Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-1 ամբիոն
14. Մովսիսյան Արտակ Եգորի ասիստենտ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
15. Թաթիկյան Սուրեն Շահենի ասիստենտ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
16. Ավագյան Արկադի Կարապետի դոցենտ Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն
17. Առաքելյան Արամ Հմայակի պրոֆեսոր Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն
18. Ղազարյան Էդուարդ Արտաշեսի դոցենտ Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն
19. Պողոսյան Էդուարդ Մովսեսի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
20. Թումասյան Քրիստինե Կարապետի ասիստենտ Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
21. Ասատրյան Դավիթ Գեղամի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն
22. Հակոբյան Անուշ Նիկոլայի դասախոս Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն
23. Շաղգամյան Սամվել Սեդրակի դոցենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն
24. Ավագյան Տիգրան Արամի ասիստենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն
25. Սարգսյան Մարիամ Սարգսի դասատու Կապի համակարգերի ամբիոն
26. Համբարձումյան Իսմենե Ռոմիկի դասախոս Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում-2 ամբիոն
27. Բաղդասարյան Արամ Թորգոմի ասիստենտ Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
28. Մանուկյան Ռազմիկ Աղասիի դոցենտ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն
29. Հովսեփյան Արմեն Հովհաննեսի դոցենտ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն
30. Սահակյան Կառլեն Վարդի դասախոս Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոն
31. Օհանյան Վազգեն Հովսեփի դոցենտ Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոն
32. Սահարյան Վլադիմիր Սուրենի դասախոս Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն
33. Գասպարյան Քնարիկ Էդուարդի դասախոս Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն
34. Դաշտոյան Ռոբերտ Վարդանի ասիստենտ Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն
 
 
ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ