Ադրբեջանի պաշտպանության նախարար․ Ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ
07-04-2016 13:17:19 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցածհանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ "ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ",թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ,մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…
Իսկ լուսանկարում ԼՂՀՄարտակերտի շրջանի Թալիշ գյուղիտարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնցԱդրբեջանի "հումանիստ" նախարարՀասանովի ղեկվարած "հզորբանակի" ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկայնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…
Այսքանից հետո, թե ով է "կռվում կանանց և երեխաների հետ" և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով: