Թալիշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ


Թալիշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ

  • 15-04-2016 11:37:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական