Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները վաղը քննարկելու են ԼԴՀ խնդիրը


Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները վաղը քննարկելու են ԼԴՀ խնդիրը

  • 18-04-2016 12:40:52   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Դրա մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում:
 
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- հայտնել են գերատեսչությունից։
 
Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։
Նոյյան տապան  -   Քաղաքական