Մեծ Հայրենական պատերազմի վետերանները մայիսի 5-10-ին «ՀԿԵ»-ի ներհանրապետական էլեկտրագնացքներով կերթեւեկեն անվճար


Մեծ Հայրենական պատերազմի վետերանները մայիսի 5-10-ին «ՀԿԵ»-ի ներհանրապետական էլեկտրագնացքներով կերթեւեկեն անվճար

  • 02-05-2011 16:47:21   | Հայաստան  |  Հասարակություն
Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի, առթիվ Հայաստանի բոլոր վետերանները մայիսի 5-10-ին «Հարավկովկասյան երկաթուղի»-ի ներհանրապետական էլեկտրագնացքներով կերթեւեկեն անվճար։ Հիշեցնենք, որ «ՀԿԵ»-ում գործում են Երեւան-Արմավիր-Երեւան, Երեւան-Արարատ-Երեւան, Գյումրի-Վանաձոր եւ Գյումրի-Պեմզաշեն երթուղիների էլեկտրագնացքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն