Ոստիկանապետի շուրջ օղակը սեղմվում է. նա հրաժարական կտա՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանապետի շուրջ օղակը սեղմվում է. նա հրաժարական կտա՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 29-04-2020 22:01:37   | Հայաստան  |  Օրվա թեման



Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանությունների մասին լուրերը ցնցել են հայ հասարակությանը. մամուլում դրանք բնորոշվել էին որպես մարտաֆիլմ հիշեցնող իրադարձություններ: 
 
Եվ այսպես, ապրիլի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ 
 
Ըստ մամուլի տեղեկությունների՝ կատարվածը վենդետա է եղել։  
 
Տեղեկացվել էր, որ Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև ծագած վեճին հաջորդել էին կրակոցներ, ավելի ուշ՝ ձողերով և դանակներով զինված անձիք քանդելով Գավառի հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը՝ ներխուժել էին վիրավորների սենյակ, կտրել նրանց վիզը։ 
 
Այս սարսափելի իրողությունը լայն քննարկման առարկա է դարձել նաև համացանցում, որտեղ արձագանքողների մեծամասնությունը մեղադրում է ՀՀ ոստիկանապետին և պահանջում վերջինիս հրաժարականը։
 
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։
 
«Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել
 
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
 
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
 
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
 
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Օրվա թեման