Ուկրաինական ճգնաժամն ու տարածաշրջանը. դեռևս լուռ է միայն Հայաստանը
03-03-2022 13:35:19 | Հայաստան | Օրվա թեման
Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների չորրորդ օրը՝ փետրվարի 28-ին, Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկեցին Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները, որի երկրորդ փուլը դեռ ընթացքի մեջ է: Աշխարհի գրեթե բոլոր երկրները այս կամ այն կերպ հայտնել են իրենց վերաբերմունքը ռուս-ուկրաինաական պատերազմի նկատմամբ։ Մեր տարածաշրջանի որոշ պետությունների ղեկավարներ եւս արտահայտել են իրենց մոտեցումներն ու դիրքորոշումը:
Մասնավորապես, պաշտոնական Թեհրանը` պահպանելով չեզոքությունը, ողջունել է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև և հույս հայտնել, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ դա այն է, ինչ իրենք կոչ էին անում առաջին օրվանից:
«Քաղաքական երկխոսությունը միջոց է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь