Արդարադատության նախարարությունը հրավիրում է մասնակցելու Ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումներին
16-08-2022 12:47:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարարությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ մեկնարկում է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի շրջանակներում՝ ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։
Թեմատիկ քննարկումներին մասնակցելու համար՝ խնդրում ենք լրացնել ներկայացված մասնակցության հայտը:
Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ունեք գրավոր առաջարկներ, խնդրում ենք դրանք ներկայացնել մասնակցության հայտում նշված համապատասխան ձևաչափով: