«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 3 քաղաքացի


«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 3 քաղաքացի

  • 16-08-2022 19:34:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 16-ի ժամը 17։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ: Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ:
 
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն