ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում


ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում

  • 30-08-2022 15:27:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և  «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ 
 
Վարույթների շրջանակում պարզվել է,  որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են  «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում  «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։
 
Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում,  արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։  Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսավարողները ջուրը ձեռք են բերել  «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը:
 
Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։
 
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով՝
https://ef.competition.am/api/decision/BCDE9CE6-076C-4FC9-957A-C85255CD8B1F/download (կարճում)
 
https://ef.competition.am/api/decision/BD67664F-DCB1-41E2-BEB3-29D0E4A97A0A/download  (կարճում)
 
https://ef.competition.am/api/decision/0B9C889C-B06F-447C-B7EE-1E4719D8BE35/download   (կարճում)
 
https://ef.competition.am/api/decision/06091910-C2DE-4554-B355-D68965C59A3B/download
 
https://ef.competition.am/api/decision/E717918E-BD92-4ADC-BA9A-10A03F6DF6C6/download
 
https://ef.competition.am/api/decision/8ECE0F62-823E-473D-82DF-775B97D5B6A5/download
 
https://ef.competition.am/api/decision/74511E2C-0556-47EF-B498-BDA6F61F3ECC/download
 
https://ef.competition.am/api/decision/182E0BBA-4E11-461E-A474-4B8F0624D169/download
 
https://ef.competition.am/api/decision/964EC237-E549-46D1-ABD6-29EE79F33B98/download
 
https://ef.competition.am/api/decision/5370B2E8-8906-4750-A97C-B1C863D875FD/download
 
https://ef.competition.am/api/decision/CFE7E2D3-88AA-4B44-9A8B-9AB3C542C285/download
 
https://ef.competition.am/api/decision/803766E5-8079-432D-8BF0-2E73A7104A43/download
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն