Kaspersky EDR Expert լուծումը բացարձակ արդյունավետություն է դրսևորել բարդ թիրախային կիբեռգրոհների դեմ
29-08-2023 13:56:39 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Kaspersky EDR Expert լուծումը երկրորդ տարին անընդմեջ առավելագույն գնահատական է ստացել Total Accuracy Rating ցուցանիշով՝ SE Labs-ի EDR դասի լուծումների Enterprise Advanced Security թեստավորման արդյունքում։
Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, թեստավորմանը մասնակցել է շուկայի առաջատար վեց EDR պրոդուկտ:
Ստուգվել է 16 մոդելավորված կիբեռգրոհների դիմակայելու դրանց կարողությունը՝ հիմնվելով չորս՝ Turla, Ke3chang, Kimsuky և ThreatGroup3390 կիբեռխմբերի կողմից օգտագործվող տեխնիկաների վրա։ Յուրաքանչյուր պրոդուկտ ստուգվել է տարբեր փուլերում՝ ներթափանցումից և արտոնությունների մակարդակի բարձրացումից մինչև ցանցով տեղաշարժվելը և տվյալների արտազտումը:
«Կասպերսկի» ընկերության լուծումը 100%-ով պաշտպանել է թեստային համակարգը՝ յուրաքանչյուր փուլում հայտնաբերելով բոլոր 16 գրոհները և վաստակելով առավելագույն 1188 միավոր Total Accuracy Rating ցուցանիշով: Այս գնահատականը ստացվել է երկու չափանիշների հիման վրա՝ հայտնաբերման ճշգրտություն (Detection Accuracy) և կեղծ դրական գործարկումների քանակ (Legitimate Accuracy): Այլ կերպ ասած, պրոդուկտը ոչ միայն հայտնաբերել է գրոհի յուրաքանչյուր փուլը, այլև ոչ մի կեղծ գործարկում չի կատարել: Արդյունքում՝ դրան շնորհվել է հնարավոր ամենաբարձր AAA վարկանիշը։
«Անկախ թեստերը օգնում են մեզ վերահսկել մեր լուծումների որակը և հաստատում սպառնալիքների արագ փոփոխվող լանդշաֆտին արձագանքելու հաջողությունը: Մենք ուրախ ենք, որ Kaspersky EDR Expert լուծումը ստացել Է SE Labs-ի ամենաբարձր գնահատականը թեստավորման արդյունքներով: Դա ապացուցում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Կուսկովը:
««Կասպերսկի» ընկերությունը հետևողականորեն գերազանց արդյունքներ է ցույց տալիս մեր Enterprise Advanced Security թեստում: Դրանում մենք ստուգում ենք պաշտպանական լուծումների կարողությունները՝ դիմակայելու ինչպես զանգվածային, այնպես էլ առաջ անցած սպառնալիքներին, որոնց բախվում են ընկերություններն ու անհատներն ամբողջ աշխարհում: Սա շատ բարդ փորձություն է, և այն փաստը, որ «Կասպերսկի» ընկերությունը հաջողությամբ անցնում է այն ոչ առաջին տարին, հիացմունքի է արժանի»,- ասում է SE Labs-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սայմոն Էդվարդսը:
Kaspersky Endpoint Detection and Response Expert-ն ապահովում է ընկերության կորպորատիվ ցանցի բոլոր աշխատանքային կայանների և սերվերների ամբողջական պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետորեն պաշտպանում է դրանք՝ ավտոմատացնելով առօրյա EDR-խնդիրները: Դա թույլ է տալիս վերլուծաբաններին արագորեն բացահայտել, գերակայություն տալ, ուսումնասիրել և չեզոքացնել բարդ սպառնալիքներն ու թիրախային կիբեռգրոհները: Լուծման մասին ավելին կարելի է իմանալ այս հղմամբ։ SE Labs-ի Enterprise Advanced Security թեստի ամբողջական արդյունքները կարելի է տեսնել հետևյալ հղմամբ։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն