Մուշեղ Բաբայանը՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր նախագահ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Մուշեղ Բաբայանը՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր նախագահ

25-01-2024 15:19 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Մուշեղ Բաբայանը՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նոր նախագահ
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ,  Արդարադատության ակադեմիայի  խորհրդի անդամ Մուշեղ Բաբայանը Ակադեմիայի խորհրդի տարեսկզբյան նիստում ընտրվել է Խորհրդի նախագահ՝ 1 տարի ժամկետով: 
 
Նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Ակադեմիայի խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ռոտացիոն կարգով ընտրել են նոր նախագահին: Մուշեղ Բաբայանը նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը:
 
Խորհրդի ուշադրությանն է ներկայացվել Ակադեմիայի 10-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմը կառույցի ձեռքբերումների մասին:
 
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ներկայացմամբ՝ խորհուրդը քննարկել եւ միաձայն ընդունել է 2023 թ.-ի գործունեության հաշվետվությունը, հաստատել  2024 թ-ի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: 
 
Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2024թ. ուսուցման ծրագիրը նույնպես հաստատվել է:  
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 1098 անգամ