Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11-07-2026 14:46 Հայաստան Հասարակություն
Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
 
Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
 
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
 
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-5 աստիճանով, հուլիսի 13-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
 
Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 79 անգամ