Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
11-07-2026 17:15 Ի՞նչ է գրում մամուլը
radar.am Մոսկվայում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դեսպանությունների ներկայացուցիչները հերքել են Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակումների համար իրենց օդային տարածքը տրամադրելու մասին տեղեկությունը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ին փոխանցված համատեղ հայտարարության մեջ նշել են Բալթյան երկրների գործերի ժամանակավոր հավատարմատարները, հայտնում է Լիտվայի ԱԳՆ-ն։
Բալթյան երեք հանրապետությունները հայտարարել են, որ իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը հետևողականորեն արտահայտվել է տարբեր մակարդակներում։ Նրանք նաև Մոսկվային մեղադրել են «ապատեղեկատվություն տարածելու և լարվածությունը մեծացնելու» մեջ։
Նմանատիպ հայտարարությամբ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանդես էին եկել դեռ ապրիլի 10-ին։ Այն ժամանակ ևս նրանք պնդում էին, որ Վիլնյուսը, Ռիգան և Տալլինը պաշտոնապես ծանուցել են այդ մասին իրենց երկրներում ՌԴ դեսպանությունների ներկայացուցիչներին։