Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է Վասիլե Տոֆանի թեկնածությունը
11-07-2026 16:55 Մոլդովա Քաղաքականություն
azatutyun.am Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պաշտոնապես վարչապետի պաշտոնում առաջադրել է գործարար Վասիլե Տոֆանի թեկնածությունը։
«Կարծում եմ՝ նա կկատարի Մոլդովայի առջև ծառացած երեք կարևորագույն խնդիրները՝ ԵՄ-ին ինտեգրվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովումը, պետական ինստիտուտների և հասարակության դիմակայունության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսության վերականգնումն ու վերագործարկումը»,- այսօր ճեպազրույցում հայտարարել է Սանդուն։
Ինչպես հաղորդել է TV8-ը, Տոֆանը 15 օր ժամանակ ունի խորհրդարանի վստահության քվեն ստանալու, կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և կառավարության կազմը ձևավորելու համար։
Հուլիսի 3-ին վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն անսպասելի հայտարարեց հրաժարականի մասին՝ նախագահ Սանդուի ազգականներից մեկի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո։
Մոլդովացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սանդուի իշխանության գալուց հետո նրա ամենամոտ ազգականներից մի քանիսը անհամարժեքորեն լավ վարձատրվող աշխատանքի էին անցել պետական կառույցներում։