Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն
11-07-2026 14:06 Իտալիա Հասարակություն
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին հայտնել է խորին երախտագիտություն՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին ցուցաբերած նշանակալի աջակցության համար։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այդ ուղղությամբ Մատենադարանի առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորություններն ու համատեղ իրականացվելիք աշխատանքները»: