Աչքի ընկնելով ավելի քան 13000 ռեստորաններով և սրճարաններով՝ Դուբայն այսօր վերածվել է աշխույժ և ծաղկող խոհարարական մայրաքաղաքի: Սննդի սիրահարներին առաջարկելով բազմապիսի փորձառություններ, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններ և ազգային կոնցեպտներ, քաղաքը նաև սիրված է էմիրաթական և տարածաշրջանային ավանդական խոհանոցի սիրելի ճաշատեսակների համար: Մենք ընտրել ենք Դուբայի լավագույն էմիրաթական ռեստորանները, որոնք սպասում են իրենց բացահայտմանը:
Al Fanar ռեստորան և սրճարան
Al Fanar-ը մատուցում է էմիրաթական իսկական ուտեստների ճաշացանկ՝ օգտագործելով դարավոր բաղադրատոմսեր և տեղական բաղադրիչներ՝ պատմելու ժառանգության և մշակույթի պատմությունը: Այն գործում է քաղաքի չորս վայրերում՝ ներառյալ իր Al Seef վայրը, որը ներկայացված է MICHELIN Guide Dubai-ում։ Ավանդական ճարտարապետությունն այս հանրաճանաչ ռեստորանին էլ ավելի գրավչություն է հաղորդում՝ առաջարկելով հաճելի հանգիստ հին աշխարհի Արաբիայի գյուղական ոճի դեկորներով և բազմազան ճաշացանկով հարուստ միջավայրում: Ի՞նչ ճաշատեսակ համտեսել․ Ալ Ֆանար ծովամթերքի սկուտեղ (խորոված ծովային բրամ, ծովախեցգետնի բիրյանի, լավ տապակած ձկնկիթ և կաղամար սպիտակ բրնձի վրա):
Al Khayma Heritage ռեստորան
Ալ Խայման գտնվում է Հին Դուբայի սրտում՝ Ալ Ֆահիդի պատմական թաղամասում՝ հանդիսանալով և՛ ռեստորան, և՛ թանգարան, որն արտացոլում է քաղաքի հարուստ խոհարարական ժառանգությունը: Ալ Խայմա ռեստորանը MICHELIN-ի կողմից պարգևատրվել է Bib Gourmand մրցանակով, այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում էմիրաթական համերին և նաև հյուրընկալում է ավանդական խոհարարության դասընթացներ: Ի՞նչ ճաշատեսակ համտեսել․ գառան մաչբուս (գառան կտորներ՝ մարինացված էմիրաթական մաչբուս (machboos) համեմունքներով՝ մատուցված զաֆրան բրնձով):
Logma
Դուբայ Մոլի Նորաձևության պողոտայում գտնվող Logma-ն արաբերենից թարգմանաբար նշանակում է «բերան», և Խալիջիի և էմիրաթական խոհանոցի ժամանակակից պատկերացումն է: Անկախ նրանից, թե դուք սովորական փողոցային ուտելիք եք ուզում, թե դասական ուտեստների նորարարական մատուցում, Logma-ն ապահովում է յուրահատուկ խոհարարական ճանապարհորդություն: Ի՞նչ ճաշատեսակ համտեսել․ հավի շաուրմա պարատա (շաուրմայի կտորներ, հազար, լոլիկ, թթու վարունգ և կաղամբի աղցան՝ մատուցված տափակ հացի մեջ):
Arabian Tea House (Արաբական թեյարան)
Ալ Ֆահիդի պատմական թաղամասում գտնվող Arabian Tea Houseը 1997 թվականից մատուցում է իսկական էմիրաթական և արաբական խոհանոց: Ընթրիքի համար առաջարկվում են ավանդական ուտեստներ, ինչպես նաև թեյի և խմիչքների բազմաթիվ տեսակներ: Հմայիչ և հարմարավետ միջավայրով, որը հիշեցնում է հին արաբական տուն, թեյարանը ոչ միայն սննդի վայր է, այլ նաև էմիրություն այցելող մարդկանց հետաքրքրության հիմնական կետը: Ի՞նչ ճաշատեսակ համտեսել․ բիրյանի դեյայ/լահամ (թարմ հավ կամ գառան միս՝ եփած բրնձով և Պարսից ծոցի անուշաբույր համեմունքներով՝ մատուցված յոգուրտի հետ):
Al Bait Alqadeem Emirati Heritage Restaurant
Al Bait Alqadeem-ը, որը թարգմանաբար նշանակում է «Հին տուն», բարձր է գնահատում սիրելի ընտանեկան բաղադրատոմսերը և այցելուներին հյուրասիրում մշակութային լավագույն ուտեստներով: Այս ռեստորանը մատուցում է իսկական արաբական ուտեստներ՝ համադրելով շինության շուրջ գտնվող բաց տարածքներով և ժամանակաշրջանի ճարտարապետությամբ: Գտնվելով Ոսկու շուկայի մոտակայքում՝ ռեստորանը իդեալական վայր է հանդիսանում գնումների միջակայքում մի փոքր հանգստանալու և սնվելու համար: Ի՞նչ ճաշատեսակ համտեսել․ շաուրմա (խուբզով փաթաթված բարակ կտրատած միս, ավանդական պիտայի հաց):