Հայտնաբերվել է 2 կգ-ից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը


Հայտնաբերվել է 2 կգ-ից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

  • 24-06-2025 17:20:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանը ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ:
 
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կգ 150 գրամ: Բացի սրանից՝ հողատարածքի հետնամասում հայտնաբերվել է որսորդական հրացան։
 
Երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական վարչություն։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն