ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին


ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին

  • 24-06-2025 17:00:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին:
 
Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին:
 
Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների բոլոր տնտեսավարողների հետ, սակայն միայն մի դեպքում. Եթե տնտեսավարողներն աշխատեն իրավական ակտերով սահմանված նորմերի շրջանակներում:
 
Նա հորդորել է ձեռնարկել կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի գործուն միջոցներ, ինչպես նաև տեղեկացրել, որ Ռոսսելխոզնադզորի կողմից ներկայացված արտահանող 67 կազմակերպություն ընդգրկվել է բարձր ռիսկային ընկերությունների այն ցանկում, որոնց առաջիկայում բուսասանիտարական հավաստագրեր (սերտիֆիկատներ) չեն տրամադրվի:
 
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներմուծման երկրում, բուսասանիտարական վերահսկողություն ապահովելու նպատակով, բեռները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելը պարտադիր պայման է մեր երկրում արտահանման թույլտվություն՝ հավաստագիր, ստանալու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն