Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար


Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

  • 24-06-2025 17:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով:
 
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:
 
Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:
 
Մրցույթին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.
 
1) լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
2) համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
5) տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:
 
Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ ուղարկելով artmaltabiennale@gmail.com էլեկտրոնային հասցեին:
 
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 1-ը:
 
Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ:
 
Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն