Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
25-06-2026 10:14:28 | | Միջազգային
Հայկական ժամանակ. Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, կանխատեսվում են մեծաթիվ զոհեր:
Այս մասին փոխանցում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ըստ ծառայության հաղորդագրության, հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում: Նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:
Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել:
«Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,-հայտարարել է ներքին գործերի նախարար, հաղորդում Է Reuters-ը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Նա նաեւ հայտնել Է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետեւանքով ստացած վնասների պատճառով, փոխանցում է Reuters-ը։