Notice: Undefined variable: page_cnt_type in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/page_title.php on line 9
Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Թուրքիային F–35-երի մատակարարման հարցում


 

Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Թուրքիային F–35-երի մատակարարման հարցում

25-06-2026 10:25 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփը հայտարարել է, որ կարող է ուրախացնել Թուրքիային F–35-երի մատակարարման հարցում
 
Sputnik. ԱՄՆ առաջնորդը նշել է, որ հուլիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի միայն Թուրքիայի նախագահի նկատմամբ հարգանքից ելնելով։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների և F-110 շարժիչների հնարավոր մատակարարման մասին հարցին, հայտարարել է, որ կարող է ուրախացնել Անկարային իր առաջիկա այցի ընթացքում։
 
Հունիսի 24-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։
 
«Կարծում եմ՝ այո։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ է... Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի», – լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
 
Նրա խոսքով` մարդիկ չեն հասկանում, թե որքան ուժեղ է Թուրքիան ռազմական առումով։
 
«Դա շատ ուժեղ բանակ է», – վստահ է Ամերիկայի նախագահը։
 
Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։
 
«Ես չէի մեկնի (գագաթնաժողովին մասնակցող մարդկանց) մեծամասնության համար, բայց նա (Էրդողանը – խմբ.) ինձ կանչել է… Ես կմեկնեմ նախագահի նկատմամբ հարգանքից ելնելով», – ասել է ԱՄՆ նախագահը։
 
Թրամփի խոսքով՝ ինքը զրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահն անձամբ խնդրել է նրան մասնակցել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։
 
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են` ակնկալում են, որ ԱՄՆ առաջնորդը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։
 
2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռան-աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել էր, որ Անկարան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot համակարգերի, սակայն Անկարան հրաժարվել է։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ էր սահմանել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների նկատմամբ՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնեց, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է սկսել CAATSA պատժամիջոցները վերացնելու գործընթացը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 93 անգամ