Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը

24-08-2026 17:11 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Սարգիս Բարսեղյանին պատկանող «Ֆուդ մաստեր» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 27/2) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
 
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆուդ մաստեր»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 138 անգամ